Ոսկու արժեքն ուրբաթ խորհրդանշորեն բարձրանում է, ինչին կարող է նպաստել ԱՄՆ պետական փոխառությունների եկամտաբերության որոշ նվազումը, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 1,05 դոլարով կամ 0,05 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 056,35 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 0,6 տոկոսով՝ մեկ ունցիան 26,080 դոլար։

Ոսկու գնանշումների վրա ազդեցություն է գործում ամերիկյան պետական բոնդերի շուկան։ ԱՄՆ տասնամյա պետական փոխառությունների (US Treasuries) եկամտաբերությունն իջնում է՝ նախորդ օրվա 3,451 տոկոսից հասնելով 3,441-ի։ ԱՄՆ պետական փոխառությունները ոսկու այլընտրանքն են՝ որպես «հուսալի» ակտիվ։ Ուստի ոսկու գինը եւ դրանց եկամտաբերությունը, որպես կանոն, հավասար դինամիկա են ունենում։