Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն եւ վարչապետ Մուհամեդ բին Սալմանը Սաուդյան Արաբիայում 4 հատուկ տնտեսական գոտի է բացել՝ ներդրողների ներգրավելու համար, հաղորդում է սաուդական մամուլի գործակալությունը։

«Սաուդյան Արաբիան բաց է բիզնեսի համար եւ ողջունում է ներդրողներին ամբողջ աշխարհից, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն այն հնարավորությունները, որոնք մենք կարող ենք առաջարկել։ Նոր հատուկ տնտեսական գոտիները, որոնք գործարկվել են այսօր, էական ազդեցություն կունենան երկրում բիզնես վարելու վրա, կստեղծեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ կբերեն միլիարդավոր ռիալներ»,-ասել է նա։

Նշվում է, որ Էր Ռիադի մոտ գտնվող չորս հատուկ գոտիներում՝ Ջիզանում, Ռաս-էլ-Հայրում եւ Ջիդդայում Աբդալլահ թագավորի անվան տնտեսական քաղաքում, օտարերկրացիները կստանան ընկերությունների նկատմամբ 100 տոկոսանոց վերահսկողության հնարավորություն, ինչպես նաեւ կորպորատիվ հարկի մրցունակ դրույքաչափերի երաշխիքներ եւ ներմուծման մաքսատուրքերից ազատում: Բացի այդ, արտասահմանյան ընկերություններին կտրամադրվեն արտադրության համար ռեսուրսներ եւ հումք։