Տեխասում տղամարդուն դատապարտել են 70 տարվա ազատազրկման՝ ոստիկանների վրա թքելու համար, գրում է Complex-ը:
Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, 36-ամյա Լարի Փիրսոնը ձերբակալվել էր 2022 թվականի մայիսին՝ ընտանեկան բռնության կասկածանքով։ Տղամարդուն ոստիկանություն դիմած տուժողը հայտնել է, որ նա մի քանի անգամ հարվածել է իրեն եւ հրազենով սպառնացել։ Դրանից հետո ամերիկացուն կալանավորել են, սակայն ձերբակալման ժամանակ նա իրեն ագրեսիվ է պահել եւ թքել է պարեկների վրա։
2023 թվականի ապրիլին դատարանը Փիրսոնի նկատմամբ դատավճիռ է կայացրել։ Նա մեղավոր է ճանաչվել պետական ծառայողներին վիրավորելու երկու մեղադրանքով։ Տղամարդը նախկինում արդեն դատվել էր բռնության եւ ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտի համար, հաշվի առնելով այդ փաստը՝ Լարին դատապարտվել էր 70 տարվա ազատազրկման:
«Եթե ցանկանում եք հանցավոր կյանքով ապրել, դա արեք բանտում գտնվող այլ հանցագործների շրջանում»,-նրան դիմել է դատախազը։





























