Ֆրանսիական Բորդո քաղաքում մեքենան, նախնական տվյալներով, մխրճվել է մայթին կանգնած ամբոխի մեջ, տուժել է յոթ մարդ, տեղեկացրել է France Bleu-ն։
Վթարը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, ժամը 23.00-ին մոտ։ Վարորդը խփել է յոթ մարդու, որոնցից երկուսը, փրկարարների խոսքով, լուրջ վնասվածքներ է ստացել։
Մեքենայի վարորդը եւ երեք ուղեւորները կալանավորվել են։
Նշվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մի քանի ականատեսներ փակել են նրանց ճանապարհը։
Շաբաթ՝ ապրիլի 15-ի առավոտյան վարորդը եւ ուղեւորները գտնվում են ոստիկանությունում, նրանք կալանքի տակ են։
Նախնական տվյալներով՝ վարորդը շատ արագ էր սլանում եւ մի պահ կորցրել է ճանապարհի վերահսկողությունը։





























