12 մարդ մահացել, եւս 27 հոգի տուժել է այն բանից հետո, երբ ավտոբուսը հայտնվել է ճամփեզրի առվում։ Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է The Times of India թերթը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Նրա տվյալներով՝ կոմերցիոն ավտոբուսը Պունա քաղաքից ուղեւորվում էր Մումբայ, սրահում 41 ուղեւոր կար։ Վթարի հետեւանքով տեղում մահացել է 12 մարդ, տուժածներին օգնություն են ցուցաբերում հիվանդանոցում։

Թերթի տվյալներով՝ փրկարար գործողությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում ավարտվել է։