Անհայտ անձն ատրճանակից կրակոցներ է արձակել հարյուրավոր մարդկանց վրա ամերիկյան Քենթուքի նահանգի Լուիսվիլ քաղաքի զբոսայգում, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 4-ը վիրավորվել, ոստիկանությանը վկայակոչելով՝ տեղեկացնում է  The Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով շաբաթ երեկոյան։

«Սա մեր քաղաքի համար աննկարագրելի ողբերգական շաբաթ էր»,- շաբաթ երեկոյան  դեպքի վայրում հայտարարել է քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը՝ նկատի ունենալով երկուշաբթի տեղի ունեցածը, երբ հրաձիգը սպանել էր Լուիսվիլի բանկի հինգ աշխատակցի՝ հարձակումն ուղիղ եթերով հեռարձակելով Instagram-ում։