Ավետարանչական եկեղեցու հետեւորդ Ջերալդ Գրոֆի վեճը Փոստային ծառայության հետ կիրակի օրերին աշխատելու վերաբերյալ Գերագույն դատարանին կրոնական իրավունքներն ընդլայնելու առիթ է տվել, տեղեկացրել է Reuters-ը։
Երեքշաբթիի դատավորները պետք է փաստարկներ լսեն Փենսիլվանիայից նախկին փոստատար Գրոֆի բողոքարկման վերաբերյալ. ստորին ատյանի դատարանը մերժել էր նրա հայցը Փոստային ծառայության դեմ կրոնական խտրականության վերաբերյալ. նրան աշխատանքից ազատ չէին արձակել կիրակի օրերին կրոնական նկատառումներով։ Գրոֆը հայցը ներկայացրել է այն բանից հետո, երբ նրան կարգապահական տույժիի էին ենթարկել կիրակի օրերին աշխատանքի չգալու համար։
Վերջին տարիներին դատարանը, որտեղ պահպանողական մեծամասնությունը կազմում է 6-3, ունի կրոնական իրավունքներն ընդլայնելու փորձ եւ հաճախ կանգնում է քրիստոնյա հայցվորների կողքին։ Որոշումը հօգուտ Գրոֆի կարող է դժվարացնել ձեռնարկությունների համար աշխատակիցներին կիրակի օրերին աշխատանքի կանչելու հարցը։
Բոստոնի համալսարանի աշխատանքային իրավունքի գծով փորձագետ Մայքլ Հարփերը կարծում է, որ Գրոֆի օգտին կայացված որոշումը «առավելություն կտա հավատացյալներին», որովհետեւ նրանք կկարողանան մնալ տանը շաբաթ կամ հանգստյան օրը, ինչը կարգելվի ոչ հավատացյալներին։
Փոստատան աշխատողների շահերը ներկայացնող արհմիությունները Գերագույն դատարանին կոչ են արել ուշադիր քննել հարցը, որպեսզի պարզվի, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ կրոնական նկատառումների հետ կապված։





























