Գիտնականները պարզել են, որ առեղծվածային հնագույն ատամները, որոնք հայտնաբերվել են անգլիական երեք կոմսություններում, պատկանել են մկրատաձեւ ճանկեր ունեցող դինոզավրին, որը Բրիտանիայում թափառել է 168 մլն տարի առաջ, գրել է Daily Mail-ը։
Հնէաբանները նշել են, որ Օքսֆորդշիրում, Գլոսթերշիրում եւ Դորսեթում հայտնաբերված մնացորդները պատմության մեջ առաջին տերիզինոզավրերինն ու տրոոդոնտիդներինն են Մեծ Բրիտանիայի տարածքում։
Տերիզինոզավրները ուշ կավճի դարաշրջանի խոշոր խոտակեր դինոզավրներ էին, որոնք ունեին մկրատաձեւ ճանկեր։
Դրանք, տրոոդոնտիդների եւ վելիցիրապտորների հետ միասին, պատկանել են հնագույն էակների շարքին, որոնք կոչվել են մանիրապտորներ։
Դրանք ժամանակակից թռչունների մերձավոր ազգականներից են, որոնք էվոլյուցիայի են ենթարկվել միջին յուրայի դարաշրջանում։
Առեղծվածային ատամները, որոնց մի մասը հայտնաբերվել է 1970-ականներին, իսկ մյուսները՝ բոլորովին վերջերս, նույնականացվել է մեքենայական ուսուցման նորագույն մեթոդների օգնությամբ եւ կատարվել է Բիրքբեկի քոլեջի եւ Բնական պատմության թանգարանի հետազոտողների կողմից։
«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մանիրապտորներն ապրել են միջին յուրայի դարաշրջանում, բայց փաստացի պեղումների արդյունքները վիճելի էին»,- ասել է առաջատար հետազոտող Սայմոն Ուիլը Բնական պատմության թանգարանից։
«Ատամները, որոնք մենք ուսումնասիրել ենք, միակ քարացած նմուշներն են, որոնք երբեւէ գրանցվել են Մեծ Բրիտանիայում եւ հնագույն վկայություններն են այն մասին, որ աշխարհի ցանկացած կետում գոյություն են ունեցել դինոզավրներ»,- նշել է նա։





























