Հնդկական VD Global ընկերությունը, որը զբաղվում է ադամանդների արդյունահանմամբ եւ մշակմամբ, Գուջարաթ նահանգում հայտնաբերել է այսպես կոչված մատրյոշկա ադամանդ։ Դրա ներսում ազատ տեղավորվել է եւս մեկ ադամանդ, տեղեկացրել է Wion հնդկական հեռուստաալիքը։

«VD Global ընկերությունը Սուրաթ քաղաքում (Գուջարաթի նահանգ) հայտնաբերել է հազվադեպ գտածո՝ ադամանդ ադամանդի ներսում»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։

Ինչպես նշել է Wion-ը, այն հայտնաբերվել է 2022թ. հոկտեմբերին։ Ադամանդի քաշը, որն ստացել է «Տրոփող սիրտ» անվանումը, կազմում է 0,329 կարատ (0,0 658 գրամ)։ Գտածոն համարվում է ամենահազվադեպներից մեկը։