Ավստրալիայի բնակիչը բեմադրել է իր ընկերուհու առևանգումը՝ նրան առաջարկություն անելու համար, գրում է LADBible-ը։ 

Ադամ Ռիզքն աղջկա համար անակնկալ է կազմակերպել, երբ նրանք հանգստանում էին Լիբանանում։ Երբ զույգը մեքենայով ճանապարհին էր, նրանց վրա զինված մարդիկ են հարձակվել։ Հարձակվողները կապել են հարսնացուի աչքերը, հրել նրան մեկ այլ մեքենա և հեռացել։Դրանից հետո լացող ավստրալուհու աչքերից հանել են կապված կտորը, և նա տեսել է ընկերոջը՝ իր դիմաց ծաղկեփունջով կանգնած։

Ադամի քրոջ խոսքով՝ եղբայրը մոտ երեք ամիս ծրագրել և կազմակերպել է անսովոր առաջարկը։

«Ադամը միշտ կատակում էր, որ ուզում է ամուսնության առաջարկն անել այնպես, որ վախեցնի աղջկան»,- պատմել է նա

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են Ռիզկին նման արարքի համար։ Շատերը խոստովանել են, որ այդ ամուսնության առաջարկը կմերժեին։

«Սա նրա կյանքում ամենավատ փորձառությունն է»,- վստահ են մարդիկ։