Իռլանդական Քիլարնիի իշխանություններն օրենսդրական մակարդակով արգելել են փողոցային երաժիշտներին կատարել նույն երգերը եւ երկար ժամանակ հանդես գալ նույն տեղում։ Այս որոշումն ընդունվել է քաղաքացիների՝ երգացանկի միօրինակության վերաբերյալ բողոքներից հետո, գրել է «Եվրոպուլսը։

Այժմ փողոցային ցանկացած միջոցառում նույն տեղում կարելի է իրականացնել երկու ժամից ոչ ավելի։ Հետո արտիստները առնվազն 50 մետր պետք է անցնեն, որպեսզի շարունակեն ելույթը։ Աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։

Բացի այդ, իշխանությունները պետք է հետեւեն, որպեսզի երաժիշտների երգացանկում չլինեն անպարկեշտ, վիրավորական կամ ռասիստական տեքստեր։

Կարգախախտներին սպառնում է 75 եվրո տուգանք։ Եթե բանը հասնի օկրուգային դատարան, ապա՝ 1,5 հազար եվրո։