Հետազոտողները Բոլիվիայի բարձրլեռնային շրջաններում անսովոր կլոր կառույց են հայտնաբերել, որը, հավանաբար, եղանակի վերահսկման ծեսերի վայր է։ Ավերակները հայտնաբերվել են Կարանգաս նահանգում, որը հայտնի է չափազանց չոր եւ ցուրտ կլիմայով: Հետազոտողները հայտնաբերել են բազմաթիվ արարողակարգային շինություններ լեռնաշխարհի այս հեռավոր հատվածում: Նոր գտածոն իրենից ներկայացնում է «տպավորիչ կլոր կառույց», որը բաղկացած է 39 հարակից մասնաշենքերից: Հետազոտողները կարծում են, որ այն օգտագործվել է մ.թ. 1250-1600 թվականներին: Ամենայն հավանականությամբ, այս եւ մոտակա այլ շինություններ ծառայել են եղանակը վերահսկելու ծեսեր իրականացնելու համար։ Ծայրահեղ կլիմայական պայմաններում տեղումների կամ ջերմաստիճանի նույնիսկ փոքր փոփոխությունը կարող է հանգեցնել աղետի:
Անդերում հայտնաբերվել է հնագույն տաճար, որտեղ եղանակի վերահսկման ծեսեր են անցկացվել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























