Ճապոնիայի կառավարությունը դպրոցներին խնդրել է չտուգանել աշակերտներին, եթե նրանք ուշացել կամ բացակայել են դասերից, քանի որ նրանց նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել դպրոց հաճախելու ճանապարհին։

Հաղորդվում է, որ հասարակական տրանսպորտում նման գործողությունները վաղուց խնդիր են Ճապոնիայում։ Այժմ դրանք որակվում են որպես լուրջ հանցագործություն, որը կարող է տուժողին լուրջ հոգեբանական եւ ֆիզիկական ցավ պատճառել։

Հրապարակային ոտնձգությունների վերացումը մի քանի նպատակներից մեկն է, որին ձգտում է հասնել կառավարությունը՝ գենդերային հավասարության հաստատմա համար: