Մասաչուսեթսից ընտանիքը վիճակախաղում օգտագործել է թվերի նույն հաջորդականությունը եւ երեք շաբաթվա ընթացքում երեք անգամ անընդմեջ շահել 100 հազար դոլար:
Տրիշա Ջոնսոնը պատմել է, որ ստացել է իր առաջին մրցանակը՝ պարզապես տոմսում հաջորդական համարներ օգտագործելով։ Սկզբում նա չի հավատացել իր բախտին, բայց որոշել է եւս մեկ անգամ փորձել նույն թվերը եւ կրկին շահել է նույն գումարը:
«Դա պարզապես խենթություն է։ Ասես կայծակը երկու անգամ հարվածեց: Ես արթնացրեցի ամուսնուս եւ ստիպեցի նրան հաստատել, որ իսկապես տեսնում եմ դա»,-ասել է նա։
Պարզվել է, որ այդ ժամանակ կնոջ որդին նույնպես վիճակախաղում օգտագործել է իր մոր կողմից օգտագործված թվերը եւ շահել 100 հազար դոլարի չափով մրցանակ։





























