Սիդնեյի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մարդիկ՝ անկախ այն մշակույթից, որտեղ նրանք դաստիարակվել են, եւ այն երկրից, որտեղ ապրում են, պատրաստ են օգնության հասնել մեկ ուրիշին: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։
Գիտափորձին մասնակցել են տարբեր էթնիկ եւ մշակութային ծագում ունեցող 350 մարդ (Ավստրալիա, Գանա, Էկվադոր, Իտալիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Լեհաստան եւ Ռուսաստան), որոնց տեսագրել են, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվել կենցաղային իրավիճակներում (օրինակ՝ օգնել են կերակուր պատրաստել):
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միջին հաշվով տարբեր մշակույթների անծանոթ մարդիկ նախաձեռնողականություն են ցուցաբերում մեկ րոպե 42 վայրկյան կերակուր պատրաստելու հարցում: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ մարդը՝ անկախ ծագումից եւ լեզվից, որով նրանք խոսում են, յոթ անգամ ավելի հավանական է, որ համաձայնի օգնել մեկ ուրիշին, քան հրաժարվի, եւ վեց անգամ ավելի հավանական է, որ անտեսի։
Այսպիսով, փոքր կենցաղային փորձի շնորհիվ գիտնականները եկել են այն եզրակացության, որ տարբեր մայրցամաքներում տարբեր բեքգրաունդներով մեծացած մարդիկ պատրաստ են միմյանց ընդառաջ գնալ մոտավորապես նույն հաճախականությամբ, ինչ իրենց հայրենակիցների հետ շփվելիս:





























