Duracell ընկերության բաժնետերերը որոշել են հեռանալ ռուսական շուկայից Բելգիայի գործարանից արտադրանքի մատակարարումների բացակայության պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել Mash թելեգրամ-ալիքին, որը գրառմանը կցել է իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի լուսանկարը։
Duracell-ը մարտկոցների եւ կուտակիչների խոշոր արտադրողն է։
Mash-ի տվյալներով՝ Duracell-ի «դուստր» ձեռնարկությունը մտադիր է «փակել անձնակազմի հաշիվները»։ Փաստաթղթում նշվել է, որ ընկերությունը խզում է գործող պայմանագրերը եւ վաճառում ապրանքների պաշարները։ Երկրում Duracell-ի գործունեության դադարեցման մասին պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել։





























