Ուլտրամարաթոնի բուլղարացի վազորդ Կրասե Գեորգիեւը Սոֆիայի այգում 15 օր փակվելու է ապակե տուփում, որպեսզի մասնակցի դրամահավաքին, նա այդ կերպ փորձելու է օգնել կախվածությունների դեմ պայքարող երիտասարդներին, տեղեկացրել է Reuters-ը։

Գեորգիեւը մասնակցել է մոտ 30 ուլտրամարաթոնի ամբողջ աշխարհում, Արկտիկայից մինչեւ Կամբոջա, ինչպես նաեւ վազքով անցել է 217 կիլոմետր Կալիֆոռնիայի Մահվան հովտում։

Հավաքվող միջոցները կուղղվեն 18 տարեկանից ցածր երիտասարդների կախվածությունների (ներառյալ թմրանյութերից, ալկոհոլից, թվային մեդիաներից եւ էներգետիկ ըմպելիքներից կախումները) կանխման տաբեր միջոցառումների։

Երեք ապակե պատերով տուփը դրվել է Սոֆիայի Մշակույթի ազգային պալատի դիմաց, պատվանդանի վրա։ Գեորգիեւը, որն իր փորձն սկսել է կիրակի, կունենա մահճակալ եւ վազքուղի, բայց գրքեր, համակարգիչ կամ հեռախոս՝ ոչ, հասարակության ներկայացուցիչների հետ կշփվի օրական ընդամենը 30 րոպե։