ԱՄՆ-ի Մեն նահանգի բնակիչ Ջերեմի Մերսիերին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը պնդել է, որ նա տեղական ռեստորան է բերել միլիոնավոր դոլար արժողությամբ 14 կիլոգրամ ֆենտանիլ, գրում է Insider-ը։

41-ամյա Մերսիերին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում թմրամիջոցներ բերելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և գրավով ազատ արձակման կանոնները խախտելու մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա այժմ Անդրոսկոգին շրջանի բանտում՝ առանց գրավի կիրառման թույլտվության։

Ուրբաթ Օբերնում գտնվող Mac's Grill-ի աշխատակիցները բացել են մի մեծ փայտե տուփ, որը ժամանել էր Արիզոնայից՝ հավատալով, որ դրա մեջ գավաթների խմբաքանակ է, որը նրանք պատվիրել էին: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք հայտնաբերել են մեծ պայուսակ, որտեղ «զգալի քանակությամբ անօրինական թմրանյութեր էին», եւ որպես կոնտակտային անձ նշված է եղել Մերսիեի անունը:

Ոստիկանները ռեստորանից առգրավել են թմրանյութը և տարել ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ ստուգել են և հաստատել, որ այն ֆենտանիլ է։

Մոտ մեկ ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է Մերսիերին, երբ նա եկել է ռեստորան և հարցրել փաթեթի մասին։

Ոստիկաններն ընդհանուր առմամբ առգրավել են 14 կիլոգրամ ֆենտանիլ, որի արժեքը, ըստ նրանց, գերազանցում է 3 միլիոն դոլարը:

Ոստիկանության տվյալներով՝ Մերսիերը նախկինում դաշնային դատարանում դատապարտվել էր կոկաինի տարածման համար 2007 թվականին և ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Օբերնի ոստիկանության պետի տեղակալ Թիմ Քոուլն ասել է, որ վարչությունը դեռ հետաքննում է գործը և ակնկալում է, որ դաշնային գործընկերները կմիանան հետաքննությանը: