Թաիլանդցի Պատավիկորն Բունրինը սոցցանցերում պատմել է, որ շահել է վիճակախաղում ChatGPT-ի գեներացրած թվերի օգնությամբ։ Արհեստական բանականության օգնությամբ նա վաստակել է 2 000 բատ (մոտ 4 700 ռուբլի), գրել է Mashable-ը։

Բունրինը չաթ-բոտի համար ձեւակերպել է հիպոթետիկ հարցեր վիճակախաղի մասին, ինչպես նաեւ նշել է նախորդ շահած թվերը։ Արդյունքում՝ ChatGPT-ն նշել է չորս թիվ՝ 57, 27, 29 եւ 99։ Հենց դրանք էլ համընկել են խաղարկության թվերի հետ։

Բացի այդ, չաթ-բոտն ընդգծել է, որ գլխավորը վիճակախաղում հաջողությունն է, եւ խնդրել է Պատավիկորնին չսեւեռվել շահելու ցանկության վրա։ Դրա փոխարեն ChatGPT-ն տղամարդուն առաջարկել է զբոսնել կամ ինչ-որ վարժություններ անել։ Բայց Բունրինը այսուհետ եւս փորձելու է պոտենցիալ շահող թվեր գեներացնել, նա ջեքփոթի հույս ունի։