Նավթի համաշխարհային գինը հինգշաբթի առավոտյան աննշան բարձրանում է՝ նախօրեի 4 տոկոս անկումից հետո. ներդրողները զգուշանում էին տնտեսական աճի դանդաղման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունը։

Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,82 տոկոսով՝ մեկ բարելը 72,92 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսինը՝ 0,58 տոկոսով՝ 69 դոլար։