Ոսկու արժեքը հինգշաբթի առավոտյան, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստից հետո, բարձրանում է մեկ տրոյական ունցիան 2 052 դոլարից, ինչը մոտ է պատմական առավելագույնին, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 15,75 դոլարով կամ 0,77 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 052,85 դոլար։ Սա ամենաբարձր գինն է 2020թ. պատմական առավելագույնից հետո։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 1,38 տոկոսով՝ մեկ ունցիան 26,038 դոլար։