ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը չորեքշաբթի բարձրացրել է տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ 4,75 տոկոսից տարեկան մինչեւ 5-5,25 տոկոս:
Շուկան սպասում էր նման որոշման, գրում է Reuters-ը։ Բայց դա, ինչպես նշում է գործակալությունը, չի նշանակում, որ Դաշնային պահուստային համակարգը կրկին չի բարձրացնի տոկոսադրույքը հունիսին՝ հերթական նիստի ժամանակ։
Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ հետագա բարձրացման նպատակահարմարության հարցը բաց է մնում, քանի որ ինֆլյացիան բարձր է, միեւնույն ժամանակ տնտեսության աճի տեմպերը դանդաղում են եւ բանկերի կողմից վարկավորման պայմանների խստացման ռիսկ կա։
«Մենք արդեն մոտ ենք, իսկ, միգուցե, արդեն այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք», – ասել է Փաուելը։
Տոկոսադրույքը բարձրացվել է տասներորդ անգամ անընդմեջ։ Մինչեւ 2022 թվականի մարտ այն կազմում էր 0-0,25 տոկոս։ Սրանք սրընթաց տեմպեր են եւ որպեսզի տնտեսությունը զգա ազդեցությունը, ժամանակ է պետք, հավելում է Reuters-ը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Փաուելը շեշտել է, որ ամենամեծ մտահոգությունն առաջացնում է ինֆլյացիան է եւ նշել, որ այս տարի տոկոսադրույքի իջեցումը քիչ հավանական է։ «Մենք կարծում ենք, որ ինֆլյացիայի աճը չի կարող արագ նվազել։ Դա ժամանակ է պահանջում։ Եվ եթե այս կանխատեսումը ճիշտ է, ապա նպատակահարմար չի լինի այս տարի իջեցնել տոկոսադրույքը», - ասել է նա:





























