Միշել Օբաման հայտարարել է, որ դարձել է նոր ընկերության՝ PLEZi Nutrition համահիմնադիրը, որը երեխաների համար առողջարար սնունդ եւ ըմպելիքներ կարտադրի եւ կվաճառի, գրում է ABC News-ը։

Նախկին առաջին տիկնոջ աշխատանքը PLEZi Nutrition-ի հետ Սպիտակ տանը մանկական սննդի որակը բարելավելու նրա նախաձեռնության շարունակությունն է: Ակնկալվում է, որ սննդամթերքներն ու ըմպելիքները երկարաժամկետ հեռանկարում ավելի քիչ վնասակար կլինեն երեխաների առողջության համար՝ շաքարավազի ցածր եւ սննդարար նյութերի բարձր պարունակության շնորհիվ:

«Ես հպարտությամբ հայտարարում եմ ազգային մակարդակով ընկերության աշխատանքի մեկնարկի մասին, որը կոչված է ապահովելու ոչ միայն լավագույն արտադրանքով, այլ նաեւ մեկնարկ լինել ողջ սննդի արդյունաբերության փոփոխման համար», -  Նյու Յորքում համաժողովին իր ելույթի ժամանակ ասել է նա:

Օբաման նաեւ հայտարարել է, որ ընկերությունը 1 միլիոն դոլար կնվիրաբերի ոչ առեւտրային FoodCorps կազմակերպությանը, որն աշխատում է ապահովելու, որ ԱՄՆ բոլոր 50 միլիոն դպրոցականները մինչեւ 2030 թվականը սննդի հարցերով կրթություն եւ անվճար դպրոցական սնունդ ստանան: