ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ ապրիլի 24-29-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էր՝ միջազգային գիտագործնական գիտաժողովին մասնակցելու, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։ Այցի առաջին օրերին հանդիպումներ են տեղի ունեցել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի, ինչպես նաև կենտրոնի ղեկավար կազմի միջև։

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտի զարգացման ապահոմանը նպատակաուղղված մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքների, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում՝ ապրիլի 28-ին հանդիպումներ են տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են մի շարք ուղղություններով փոխգործակցության խորացման գիտամեթոդական ապահովման և ոլորտի կայուն զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման հեռանկարներն ու արդիական ուղղությունները։ Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանն այցելություններ է ունեցել Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոն և աշխատանքային քննարկումներ ունեցել փորձագիտական մի շարք ստորաբաժանումների ղեկավար կազմի և առաջատար մասնագետների հետ, տեղում ծանոթացել կենտրոնի ընթացիկ աշխատանքներին և նոր ձեռբերումներին։

Ապրիլի 29-ին Բյուրոյի պատվիրակության համար ընդունելություն է կազմակերպվել դատափորձագիտական կոմիտեի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնական մարմնում՝ կոմիտեի նախագահի տեղեկալ Յուրի Օվսիյուկի, դատաբժշկական փորձաքննությունների վարչության պետի և գիտագործնական կենտրոնի ղեկավարի մասնակցությամբ։

Հանդիպման շրջանակում կոմիտեի նախագահի տեղեկալ Յուրի Օվսիյուկը և Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը քննարկել են դատաբժշկական, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում համագործակցության զարգացման, ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ գիտագործնական աշխատանքներին՝ մասնավորապես ժամանակակից մեթոդների մշակմանը և կիրառմանը, տվյալների փոխանակմանը, համատեղ դասընթացների անցկացմանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր։

Բելառուսի դատափորձագիտական կոմիտեի կազմավորման 10-ամյակի առթիվ Արգամ Հովսեփյանը հուշանվերներ է հանձնել Վադիմ Պոզնյակին և Յուրի Օվսիյուկին՝ ընդգծելով երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև սերտ համագործակցության և փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Նշենք, որ  ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը 2019-ից ակտիվ համագործակցում է Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի և վերջինիս գիտագործնական կենտրոնի հետ։ Երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև գործընկերային հարաբերությունները շարունակում են  առավել ընդլայնվել և խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ուղղություններ և ձևաչափեր։

_1dfhdsgfhdgsfh123423.JPG (153 KB)

image_6483441.JPG (59 KB)

IMG_2579.JPG (126 KB)

byuro.jpg (56 KB)

IMG_2776.jpeg (49 KB)

 byuro.jpg (56 KB)

IMG-20230504-WA0003.jpg (57 KB)

IMG-20230504-WA0004.jpg (25 KB)

IMG-20230504-WA0006.jpg (62 KB)