Միացյալ Նահանգների մի շարք տարածաշրջանային բանկերի բաժնետոմսեր մայիսի 2-ին բորսայական գործարքների ժամանակ հասել են մինչեւ 2020 թվականի նվազագույն գնանշման, ինչը առաջացրել է ներդրողների մտահոգությունը ոլորտի վիճակի վերաբերյալ, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):
Մեծամասամբ գնանշումների նվազումն անդրադարձել է այն բանկերի վրա, որոնք տուժել են մարտին տեղի ունեցած Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումից։
Լոս Անջելեսում գտնվող PacWest բանկի բաժնետոմսերն նվազել են գրեթե 28 տոկոսով, Նյու Յորքի Metropolitan Bank-ինը՝ 20 տոկոսով, իսկ Արիզոնայում գտնվող Western Alliance բանկի բաժնետոմսերը նվազել են 15 տոկոսով:
Գործարքների ժամանակ որոշ չափով նվազել են նաեւ ԱՄՆ-ի խոշորագույն վարկային կազմակերպությունների գնանշումները։





























