Ստամբուլում հաջորդ շաբաթ մթերային գործարքի հարցով հանդիպում տեղի կունենա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր կմասնակցեն Թուրքիայի կառավարության կողմից հրավիրված սեւծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ տեխնիկական հանդիպմանը՝ հաջորդ շաբաթ Ստամբուլում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման շրջանակներում»,-ասել է նա։ «Մենք ակնկալում ենք կառուցողական եւ անկեղծ քննարկումներ բոլոր կողմերի հետ՝ դժվարությունները հաղթահարելու նպատակով, եւ աշխատում ենք նախաձեռնությունը շարունակելու եւ լիարժեք կյանքի կոչելու ուղղությամբ»,-հավելել է նա։





























