Մլավոցը բնորոշ է միայն կատուներին եւ կատվանման կենդանիներին։ Բայց ինչո՞ւ են նրանք մլավում։
Սա այն վարքագծերից մեկն է, որը մենք հիմնականում հասկանում ենք, բայց ոչ ամբողջությամբ։ Այս մասին Live Science-ին ասել է Feline Minds-ի՝ կատուների վարքի հավաստագրված խորհրդատու Միկել Դելգադոն: Նրա խոսքով՝ մլավոցը, ամենայն հավանականությամբ, ռեֆլեքսային է, ինչպես շնչառությունը։
Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կատուները մլավում են նաեւ այլ պատճառներով: Դրանցից մեկը կապված է գոյատեւման հետ։ Նրանք սկսում են մլավել ծնվելուց մի քանի օր անց։
Սկզբում մլավոցն օգնում է ձագերին ավելի մոտ լինել մայր կատվին։ Այս մասին Live Science-ին ասել է անասնաբույժ, Քորնելի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Քեյթ Անդերսոնը:
Չնայած կատուները սովորաբար մլավում են, երբ նրանք երջանիկ են, դա միշտ չէ, որ այդպես է: Երբեմն նրանք մլավում են, երբ սթրես են ապրում, նշում են մասնագետները։
Անդերսոնը բուժել է բազմաթիվ վիրավոր մլավող կատուների։ Նա նաեւ կարծում է, որ մլավոցը կարող է լինել դժվարությունների հաղթահարման մեխանիզմ, քանի որ այն կարող է օգնել նրանց հանգստանալ, երբ նրանք հիվանդ են, վախեցած կամ մահանում են:




























