Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում քվեատեղամասերը սարքավորված են կոնտեյներներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես կիրակի նշել է տեղական հեռուստատեսությունը, այդ կոնտեյներները տեղադրված են դպրոցների բակերում, որոնցում սովորաբար անցկացվել է քվեարկությունը։

Սակայն տարերային աղետի հարվածը ստացած ոչ բոլոր վայրերում է մտցված այս պրակտիկան։ Բազմաթիվ շրջաններում դպրոցները չեն տուժել երկրաշարժից։ Բայց մի շարք վայրերում, հատկապես Հաթայ նահանգում  ուսումնական հաստատությունների շենքերը կամ ավերված են  կամ գտնվում են վթարային վիճակում, ուստի ԿԸՀ-ն որոշում է ընդունել կոնտեյներներում քվեարկությունը կազմակերպելու մասին։