Պետությունը սահմանափակված է վերահսկողության իրականացման միջոցներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում մի շարք մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ բանկերը շատ դեպքերում էկոնոմիկայի նախարարությանը չեն փոխանցում տվյալներ այն մասին, թե ինչ պայմաններով են վարկավորում պետական ծրագրերի այս կամ այն շահառուներին։ Եվ դա այն դեպքում, երբ պետությունը նույնիսկ սուբսիդավորում է նրանց վարկերի տոկոսները։ «Համապատասխան վերահսկողություն իրականացնելու անհնարինության պատճառով գերատեսչությունը որոշում է կայացրել դադարեցնել ֆերմերային վարկերի սուբսիդիաները՝ առանց նպատակային ուղղվածության։ Մենք պարզապես բավարար միջոցներ չունենք վերահսկողության համար, քանի որ բանկերը հրաժարվում են տրամադրել այս տեղեկատվությունը: Այդ պատճառով մենք որոշել ենք, որ այս տարվանից սկսած պետական աջակցության ներգրավմամբ վարկեր տրամադրող բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է պատվիրեն իրենց աուդիտը կողմնակի կազմակերպությունից եւ հրապարակեն այն մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ը»,-հավելեց Քերոբյանը։
Նախարարությունը նաեւ պատրաստվում է ներդնել համակարգչային ծրագրեր, որոնք կօգնեն հետեւել տոկոսների առավելագույն սուբսիդիաների գերազանցմանը:





























