Ազգային ժողովում հրավիրված է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նիստ։ Պատգամավորների հետ հանդիպում են Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Արմեն Փամբուխչյանը։ Այս մասին հայտնում է Factor TV-ին։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնելու Բրյուսելյան հանդիպումից, քննարկելու են Մոսկովյան և մյուս այցերը։