Ղրիմի կամուրջը փակ է զորավարժությունների անցկացման շրջանում, երթեւեկությունը կվերականգնվի մի քանի ժամ հետո, տեղեկացրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը Թելեգրամ-ալիքում։
«Ղրիմի կամուրջը փակ է շրջանում իրականացվող զորավարժությունների պատճառով։ Երթեւեկությունը կվերականգնվի մի քանի ժամ հետո»,- գրել է Աքսյոնովը։
Նա բոլորին կոչ է արել վստահել միայն տեղեկատվության հավաստի աղբյուրներին։




























