Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Բեզիմենո գյուղը գազատարի վնասման պատճառով մնացել է առանց գազի, չորեքշաբթի հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնսկի շրջանում գազատար է վնասվել, փոքր հրդեհ է բռնկվել։ Այժմ շրջանի ղեկավարը տեղում է, մեկ օրվա ընթացքում ամեն ինչ կվերականգնվի... Քննչական մարմիններն աշխատում են. սպասում եմ այս հրդեհի պատճառի մասին նրանց հաշվետվությանը»,- իր Telegram ալիքում գրել է նա։
Երկուշաբթի Գլադկովը հայտնել էր Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։




























