Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ իր հունգարացի գործընկեր Շանդոր Պինտերը Անկարային զգուշացրել է, որ հարկավոր է զգույշ լինել երկրի ընտրությունների վրա Վաշինգտոնի հնարավոր ազդեցության պատճառով։
«Հունգարիայի վարչապետ Օրբանը Սորոսին եւ նրա բոլոր մարդկանց վտարեց իր երկրից։ Օրբանը նաեւ իր նախընտրական արշավը վերածեց ԼԳԲՏ-ի հարցով հանրաքվեի եւ հաղթեց այդ արշավը 80 տոկոսանոց հաղթանակով։ Հունգարիայի ներքին գործերի նախարար Պինտեր Շանդորն իմ ընկերն է։ Մենք մշտական կապի մեջ ենք։ Նա մեզ ասաց, որ ԱՄՆ գանձապետարանը գումար է ուղարկել ընտրությունների վրա ազդելու համար։ Նա մեզ տեղեկացրեց, որ մենք նույնպես զգույշ լինենք»,- Aydınlık-ը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարարի խոսքը։




























