Փրկարարները ողջ մնացածների չեն հայտնաբերել Cessna Citation ինքնաթիռի կործանման հետեւանքով, որը մտել է Վաշինգտոնի օդային տարածք՝ չպատասխանելով դիսպետչերների հաղորդագրություններին, եւ կործանվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում, հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության հայտարարությունը:

«Փրկվածներ չեն հայտնաբերվել»,-հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության հայտարարությունը:

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում, ըստ հաղորդագրության, եղել է չորս մարդ։