Պլանավորվածի համեմատ փաստացի երթուղի է դուրս եկել 11 տոկոսով  պակաս ավտոբուս: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին., Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ  զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։

Նիստը նախագահող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց` շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 տոկոսով պակաս են երթուղի դուրս գալիս։ Նա նշեց, որ  «Երևանի ավտոբուս»  ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի սպասարկումն է և կազմակերպումը։

«Հետևապես, մեր գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե մենք ունենք պլանայինից  շեղումներ։

Եթե կունենանք ավելի ավտոբուսներ,  այդ  ժամանակ կարող ենք օգնել մեր գործընկերներին։

Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պետք է պլանայինին մոտ լինի, մնացածն արդեն ածանցյալ է։ Քիչ ավտոբուս դուրս եկավ, ժամանակային ինտերվալներն ավելի մեծացավ,  մարդիկ գործից ուշացան»,- ասաց նա։