Ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 27-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Հրազդանի բաժին են տեղափոխել Հովիկ Ե.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:





























