Յակուտիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Այսեն  Նիկոլաեւը։

Յակուտիայի ղեկավարը նշել է, որ անտառային հրդեհների դեմ պայքարի հարցով նիստին հանձնարարել է իրավիճակի մշտական մոնիթորինգ անցկացնել, ուժեղացնել հրդեհաշիջմանը տեղի բնակչության ներգրավվածությունը։