Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն ընդհանուր առմամբ տարվա սկզբից աճել է 16,5757 մլրդ դոլարով: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալները։

Առաջին կիսամյակի արդյունքներով կապիտալի հավելաճով առաջատարը «ԼՈՒԿՕՅԼ» նավթային ընկերության հիմնադիր Վագիթ Ալեքպերովն է։ Տարեսկզբից նրա կարողությունն ավելացել է 4,8 մլրդ դոլարով՝ հասնելով 20,2 մլրդ դոլարի։

2023 թվականի հուլիսի սկզբին Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում ընդգրկվել են 24 ռուսաստանցիներ։ Գործակալության գնահատականներով՝ նրանց ընդհանուր կարողությունը հուլիսի 3-ի դրությամբ կազմել է 289,21 մլրդ դոլար։

Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանից գործարարներից ամենահարուստը «Նորիլսկի նիկել» լեռնամետալուրգիական ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Պոտանինն է, որի կարողությունը գնահատվում է 28,5 մլրդ դոլար, սակայն տարեսկզբից նրա կարողությունը կրճատվել է 28,9 մլն դոլարով։ 

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Վերջին վեց ամիսների ընթացքում նա հարստացել է 1,5 միլիարդ դոլարով, ուստի նրա կարողությունն աճել է մինչեւ 26,1 միլիարդ դոլար:

Երրորդ տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը, ով տարեսկզբից իր կարողությունն ավելացրել է 3,22 դոլարով՝ մինչեւ 23,1 միլիարդ դոլար:

Bloomberg-ի հաշվարկներով՝ տարեսկզբից ռուսաստանցիների շրջանում ամենից շատ կորցրել է «Եվրոխիմ» ընկերության եւ Սիբիրյան ածխային էներգետիկ ընկերության հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն։ Նրա կարողությունը նվազել է 1,57 մլրդ դոլարով եւ կազմել 11,6 մլրդ դոլար։