Ռուսաստանի գլխավոր դատախազությունը երկրում անցանկալի է ճանաչել Human Rights House Foundation միջազգային կազմակերպության (Նորվեգիա) եւ նրա մասնաճյուղերի գործունեությունը Ուկրաինայում, Լիտվայում, Վրաստանում եւ Հայաստանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հիմնադրամի եւ մարդու իրավունքների ազգային տների գործունեությունն ուղղված է պետության տարածքային ամբողջականության խախտմանը, հասարակական-քաղաքական իրադրության ապակայունացմանը, երկրի ղեկավարության կողմից վարվող ներքին եւ արտաքին քաղաքականության վարկաբեկմանը, հասարակական կարծիքի ձեւավորմանը հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության անհրաժեշտության մասին։ Հատուկ ռազմական գործողության սկզբից կազմակերպությունները զբաղվում են ՌԴ արտաքին քաղաքականության եւ նրա զինված ուժերի վարկաբեկմամբ»,-նշել է դատախազությունը։




























