Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 16-21-ը գործուղվում է Կիգալի (Ռուանդայի Հանրապետություն):

Նա այնտեղ կմասնակցի «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին:

Նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը: