Renault-ը նոր կոմպակտ քրոսովեր կներկայացնի զարգացող շուկաների համար 2023 թվականի աշնանը։ Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։ Մեքենան կկոչվի Kardian։

Նոր Kardian-ը կլինի առաջինը նոր մոդելների մի ամբողջ ընտանիքից, որը նախատեսված է լինելու Եվրոպայից դուրս շուկաների համար: Նախ՝ նախատեսվում է մոդելի վաճառքը սկսել Հարավային Ամերիկայում։

Renault Kardian քրոսովերը կներկայացվի 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ։ Այդ ժամանակ հայտնի կդառնան մեքենայի տեխնիկական բնութագրերն ու գները։