Իտալական Alfa Romeo ընկերությունը ներկայացրել է 33 Stradale սպորտային ավտոմեքենան, հայտնում է motor1.com-ը։
Մեքենան կթողարկվի սահմանափակ քանակությամբ։ Ավելին, սպորտային մեքենայի բոլոր 33 օրինակները վաճառվել են մինչ պաշտոնական պրեմիերան։ Նոր մոդելի արժեքը չի հաղորդվում, սակայն, որոշ աղբյուրների համաձայն, այն կկազմի 1 մլն դոլար, ինչը հինգ անգամ ավելի թանկ է, քան դրա ենթադրյալ մրցակից Maserati MC20-ը:
Նոր 33 Stradale-ն ունի թիթեռի դռներ և երկու մեծ օդափոխիչներ: Մոդելը կարտադրվի 620 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով և ութաստիճան ռոբոտային փոխանցումատուփով։ Մեքենան հասանելի կլինի նաև ավելի քան 750 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով։ Էներգիայի պահուստ՝ 450 կմ:





























