Նոր Suzuki Fronx-ը դարձել է «գլոբալ» մոդել։ Ապրանքանիշի առաջին կուպե-քրոսովերը կարտահանվի համաշխարհային շուկայում։ Այս մասին ասվում է ճապոնական ավտոարտադրողի պաշտոնական կայքում։
Suzuki Fronx քրոսովերը թողարկվում է Հնդկաստանում։ Մինչեւ վերջերս մոդելը վ աճառվում էր միայն այնտեղ, բայց այժմ այն հասանելի է դարձել Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Աֆրիկայում: Հերթում Եվրասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի այլ երկրներ են։
Suzuki Fronx 2023-ի գինը կախված է շուկայից: Հնդկաստանում բազային կուպե-քրոսովերն արժե 9000 դոլար, իսկ Հարավային Աֆրիկայում եւ Կատարում՝ 15 000 դոլար:
Սա աշխարհի ամենաէժան կուպե-քրոսովերն է։
Նոր Suzuki Fronx 2023-ը հասանելի է 5-աստիճան մեխանիկական կամ 6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։





























