Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքային, պարզ ընտրություններ չեն, վաղուց դադարել են այդպիսին լինելուց, դրանք քաղաքական ընտրություններ են, որտեղ դրված չէ Երեւանի ճակատագրի խնդիրը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված «Մայր Հայաստան» դաշինքի եզրափակիչ մեծ հանրահավաքին հայտարարեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Երեւանի ճակատագրի խնդիրը ճոպանուղի սարքելով չի լուծվելու, բարձրահարկ բետոնապատ շենքեր սարքելով չի լուծվելու, 10 հա կանաչապատ տարածքներ ստեղծելու սուտ խոստումներով էլ չի լուծվելու: Եթե խունտան մնաց, ապա Երեւանին սպասվում է Էրիվան դառնալու դժվարին ճակատագիր: «Մայր Հայաստան»՝ համար 14, որովհետեւ դուք չեք գտնի մնացած որեւէ քարոզչություն անողի մոտ այսքան քաղաքական-հասարակական կառույցների միավորում: Այդ կառույցները ղեկավարում են եւ նրանց անդամները ամենեւին էլ մտքի խնդիր չունեն: Նրանք մտավորականներ են, արվեստի գործիչներ են, բարձրաստիճան նախկին զինվորականներ են, հայ ժողովրդի ցավով տառապողներ են, նախկինում երկիրը կառուցողներ են: Նրանք գնում են «Մայր Հայաստան»-ի հետեւից, որովհետեւ հասկացել են, որ սա կարիերիստներ են, այստեղ երեւէ մեկը չի ձգտում այդ ջարդված աթոռին»,- նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Սրապիոնյանը ասաց, որ «Մայր Հայաստան» դաշինքը հասնելու է իշխանափոխության, քանի որ արդեն դրված է հայ ժողովրդի լինելու կամ չլինելու խնդիրը.
«Այստեղ դավաճանություն չկա, սա պարզապես աղետ է, որը սպառնում է մեր գոյությանը: Ընտրեք համար 14-ին, որովհետեւ դա է մեր փրկությունը: Սրանց՝ «Ապագա կա»-ն քո ապագաի ոչնչացումն է, որում դու համոզվեցիր: Գնացեք ընտրության, ձեզ կսպառնան՝ աշխատանքից ազատելու սպառնալիքներով, հազար ու մի այլ վտանգներով. մի վախեցեք: Եթե դուք այո ասացիք ՔՊ-ին, ապա ստորագրում եք ձեր մահվան վկայականը»:




























