Ավստրիայում, քարաղի հանքում հնագետները հետաքրքիր գտածո են հայտնաբերել՝ 2200-ամյա մանկական կոշիկ, տեղեկացրել է Live Science-ը։
Լեռնագործության գերմանական թանգարանի (DBM, Բոխում) հայտարարության համաձայն՝ քարաղի շնորհիվ, որը մարդիկ արդյունահանել են երկաթե դարի ժամանակներից (մ.թ.ա. 800 – մ.թ. 1-ին դարեր) ժամանակակից Զալցբուրգից ոչ հեռու գտնվող Դյուրնբերգ գյուղում, կոշիկը հիանալի պահպանվել է։
«Գտնված կոշիկը նշանավոր է,- նշել է թանգարանի հետազոտական բաժնի ղեկավար Թոմաս Սթելները։- Օրգանական նյութերը սովորաբար քայքայվում են ժամանակի ընթացքում։ Մանկական այս կոշիկի տիպի գտածոները... կարեւոր պատկերացում են տալիս երկաթե դարի հանքափորների կյանքի մասին»։
Հնագետները նշել են, որ կաշվե կոշիկի վրա պահպանվել են վուշից պատրաստված կապերի մնացորդները, ինչը վկայում է այն մասին, թե ինչպես է կապվել կոշիկը։ Դիզայնը մատնանշում է այն, որ կոշիկը պատրաստված է եղել մ.թ.ա. երկրորդ դարում։
Կոշիկի կողքին հնագետները հայտնաբերել են փայտե բահի եւ մորթու, գուցե մորթե կապյուշոնի մնացորդներ։




























