Alaska Airlines-ը  Պորտլենդի roaster Stumptown ընկերության հետ  ստեղծել է սուրճ պատրաստելու  հատուկ խառնուրդ, որը չի ենթարկվում  թռիչքի բարձրության փոփոխության ազդեցությանը, որը սովորաբար առաջանում է  օդում  սուրճ մատուցելիս, ներառյալ դառնությունն ու թնդության բացակայությունը, հայտնում է CNN-ը:

Պատվերով պատրաստված սուրճը, որն առաջին անգամ է առաջարկվում է խոշոր ավիաընկերության կողմից, մինչև դեկտեմբեր կմատուցվի բացառապես Alaska-ի բոլոր չվերթներում, ներառյալ տարածաշրջանային ավիափոխադրող Horizon Air-ը:

Համն ու հոտը անքակտելիորեն կապված են, իսկ երկնքում մարդկանց հոտառությունը զգալիորեն փոխվում է: Սնունդն ու ըմպելիքները ուրիշ համ են ստանում, քանի որ հերմետիկ խցիկներում նվազում է  արյան մեջ թթվածնի մակարդակը, ինչը նվազեցնում է հոտառության ընկալիչների ունակությունը (այսինքն՝ հոտառության ունակությունը): Սրահի  չափազանց չոր օդը, որի խոնավության մակարդակը Սահարա անապատից ցածր է, նույնպես ազդում է քթի վրա:

Այս հետևանքների դեմ պայքարելու համար Alaska-ն որպես հիմք ընտրել է  Stumptown-ի Holler Mountain միջին մուգ խառնուրդը, այնուհետև ավելացրել է  ավելի սուր երանգներ, որոնք     հիշեցնում են զեֆիրի, կարմրացրած սերուցքային  կարագի, իրիսի համը, ինչպես նաև «թեթև ակնարկ» են անում ցիտրուսային յուղերին և բալի էսենցիային: Արդյունքում թռիչքի ժամանակ օգտագործելիս սուրճի երանգներն ավելի բարդ համ են ստանում։