ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ոչնչացրել է «Ժողովրդական դիմադրության կոմիտեի» ռազմական թեւի ղեկավարին Ռաֆահում՝ Գազայի հատվածի հարավում։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Ռաֆաթ Հարբ Հուսեյն Աբու Հալալը սպանվել է ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել է Իսրայելի Շին Բեթ անվտանգության ծառայության կողմից։
Բանակի հայտարարությունում նշվել է, որ անցած օրը ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի «հարյուրավոր օբյեկտներ»։ Գազայի հատվածի ավիառմբակոծումները շարունակվում են։
Թիրախներից են եղել «թունելները», հակատանկային հրթիռների մեկնարկային հարթակները, ինչպես նաեւ հետախուզական ենթակառուցվածքն ու շտաբները»։
Զինվորականները նաեւ հայտարարել են, որ սպանել են ՀԱՄԱՍ-ի էլիտար «Նուհբա» ստորաբաժանման առնվազն տասը զինյալի, որոնք, բանակի տվյալներով, ղեկավարել են կազմակերպության հարձակումը հոկտեմբերի 7-ին։





























