Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Տաթևը կշարունակի մնալ բանտարկված»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Նա խցում ուշագնաց է եղել։  Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։

Տաթևիկ Վիրաբյանին ձերբակալել են սեպտեմբերի 21-ին։ Նրան ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: