Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։