Արաբական երկրները չեն մասնակցի հետպատերազմյան որևէ ծրագրի, որը ենթադրում է միջազգային զորքեր ուղարկել Գազայի անվտանգության ապահովման համար, շաբաթ օրը հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին՝ այս  գաղափարը բնութագրելով որպես «ուրիշների միջոցով Իսրայելում կարգուկանոն հաստատելու խնդրանք», հաղորդում է The New York Times-ը: 

Այման Սաֆադին հայտարարել է նաև, որ հետկոնֆլիկտային խաղաղապահ ուժերին մասնակցելու համաձայնությունը, ըստ էության, իսրայելական զինվորականներին Գազայի հատվածը ոչնչացնելու թույլտվություն կտա։

«Արաբական ոչ մի զորք Գազա չի մտնի, ոչ մի,- հայտարարել է Սաֆադին Բահրեյնում անվտանգության տարածաշրջանային համաժողովում:- Մենք թույլ չենք տա, որ մեզ որպես թշնամիների նայեն»։

«Մարդկանց ամեն օր սպանում են, իսկ հետո մենք պետք է գնանք ու  Իսրայելից հետո կարգուկանո՞ն հաստատենք։ - ասել է Սաֆադին:-  Դա չի լինի»։